Տարեսկզբին «Մանչեստր Յունայթեդի» ղեկին հայտնված Դևիդ Մոյեսը ստիպված է լքել ակումբը՝ առանց սպասելու մրցաշրջանի ավարտին: Համբերության բաժակի վերջին կաթիլն եղավ թիմի պարտությունը «Էվերտոնից» (0:2), ինչի արդյունքում մանկունյանցիները զրկվեցին Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորությունից: Նրա հնարավոր փոխարինողներ են դիտարկվում Յուրգեն Կլոպը (Դորտմունդի «Բորուսիա»), Լորան Բլանը (Պարի Սեն Ժերմեն»), Լուի վան Գալը (Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ), Դիեգո Սիմեոնեն (Մադրիդի «Աթլետիկո»):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ